|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀՇ համագումարի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեսակետը, թե առաջիկայում լիբերալ ուժերի համագործակցությունն ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի է:
Արամ Սարգսյանը հպարտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին ճանապարհ է անցել ու նույն հարթակում եղել:
«Ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել, իրենից շատ բաներ եմ սովորել, և ինչ ուզում եք ասեք` Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի թե' Արցախի պատերազմում հաղթանակի գործում, թե', առավել ևս, դրանից հետո բանակցային գործընթացում: Այնպես որ` իր հետ մրցակցելու միտում անգամ չկա, մենք մրցակցում ենք իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականության դեմ»,- ասաց նա: