|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նաև հավելեց, որ պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի:
«Գտել ենք համապատասխան բժշկին, և վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Լրագրողները հարցրեցին, թե ճիշտ են արդյոք լուրերն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, Լևոն Զուրաբյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այն: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բուժման նպատակով մեկնել է ԱՄՆ: