|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ ազգային կոնգրեսի ցուցակը խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը. այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե ընտրություններին դաշինքով գնալու դեպքո՞ւմ էլ Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը, նա արձագանքեց. «Բանակցություններ հնարավոր են դաշինքների համար, բայց չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջադրել՝ ցուցակը գլխավորելու համար»:
Արձագանքելով դիտարկմանը, թե 2013 թվականի նախագահական ընտրությունների առաջադրման պահին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տարիքի պատճառով չի կարող առաջադրվել և հարցին՝ իսկ հիմա չկա՞ այդ խնդիրը, Զուրաբյանը պատասխանեց, որ այն ժամանակ խոսքը նախագահական ընտրությունների մասին էր, իսկ այս պարագայում նման խնդիր չի տեսնում: