|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եթե «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) շենքը քանդվի և տեղում նորը կառուցվի, 15 անգամ ավելի թանկ կնստի կառուցապատողի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Խոսելով շենքի հետագա ճակատագրի մասին` նա ասաց.
«80 տարի է` ֆինանսական ներդրումների գերին ենք: Մեր երկրում, յուրաքանչյուր շենքի մոտենալիս, սեփականատիրոջ առաջին մղումն այն քանդելն է, և որքան էլ նա պայծառ ապագա խոստանա նոր շենք կառուցելու վերաբերյալ, ստացվում է հակառակը: Նրա խոսքով` նման շենքեր կորցնելով` կամաց-կամաց կորցնում ենք նաև մեր քաղաքը»:
Անդրադառնալով կառույցի տեսքին` բանախոսը նշեց, որ այն նույն վիճակում է, ինչ Երևանի շենքերի մեծամասնությունը , այսինքն` եթե այն չի համապատասխանում նոր չափանիշներին, մյուս շենքերը ևս չեն համապատասխանում:
Նա միաժամանակ միակողմանի համարեց այն տեսակետը, որ եթե հին շենքը չքանդվի, օդանավակայանի նոր տեսքը լիարժեք չի լինի: Ըստ նրա` կլոր շենքը դեռ ռեսուրսներ ունի տարբեր ֆունկցիաների ծառայելու համար:
Իսկ ընդհանուր առմամաբ` խնդրի լուծման վերաբերյալ ճարտարապետը լավատեսորեն է տրամադրված: Նրա կարծիքով` իրենք, մասնագետների հետ քննարկելով, կհասնեն նրան, որ թե’ կառուցապատողի, և թե’ հասարակության անդամների համար լավ լինի: