|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հանրակրթական դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրացել: Ուսուցիչները և աշակերտները դարձել են ԿԳՆ-ի, ՊՆ-ի և «Երկրապահի» միջև կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»: Մեզ տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե աշակերտները, թե ուսուցիչները: Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ-ն և ԿԳՆ-ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին: Մանկավարժները վախենում են բողոքել ղեկավարությանը, քանի որ այդպես կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Մեկ բան հստակ է՝ զոռով հայրենասեր չես դարձնի, բայց նման քայլերով հաստատ կստիպես հայրենիքից հիասթափվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։