|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության ներկայացուցիչները այսօր երկրում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն:
Համաձայնագիրն ստորագրելու մասին որոշումը կայացվել է ուրբաթ առավոտյան՝ նախագահի, ընդդիմության առաջնորդների, Եվրամիության և ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում: ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը հրաժարվել է ստորագրել ընդունված փաստաթուղթը: Ավելի ուշ Յանուկովիչի ներկայացուցիչն ասել է, որ դա պարտադիր չէ: