|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի կառավարությունը գյուղատնտեսական նպատակներով օգտագործվելու համար 30 տարով վարձակալության է հանել Հայաստանի, Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև ընկած ռազմական արգելված շրջանը: Այդ մասին ահազանգում են թուրքական լրատվամիջոցները:
Մասնավորապես` թուրքական «Յուրթ» պարբերականը հաղորդում է, որ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությանը ենթակա Գյուղատնտեսական գործարկումների գլխավոր տնօրինության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, թե տվյալ տարածքը վարձակալող մասնավոր սեկտորի բաժինը պետք է կազմի առնվազն 65 տոկոս, իսկ վերոնշյալ տնօրինությանը` 15-25: Հայտարարության համաձայն` դիմումների համար վերջնաժամկետ է նշանակված մինչև սույն թվականի դեկտեմբերի 6-ը` ժամը` 17:00-ն (Թուրքիայի ժամանակով): Տվյալ շրջանը գտնվում է Իգդիր նահանգի Արալըք գավառին ենթակա Դիլովասը (Դիլուջու) շրջանում: Ըստ աղբյուրի` սույն շրջանը երկար տարիներ գտնվել է հատկապես ԱՄՆ-ում բնակվող հայերի հետաքրքրության շրջանակներում, իսկ անցյալում որոշ ամերիկյան ընկերությունններ հայտնել են, թե շրջանի` գյուղատնտեսական նպատակներով բացվելու դեպքում պատրաստ են ներդրումներ անել այնտեղ:
Akunq.net