|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վարկանիշը, որում Թուրքիան ոչ ազատ մամուլ ունեցող երկրների ցուցակում է` թե’ համացանցի, թե’ քաղաքական և թե’ տնտեսական ենթաբաժիններում. տեղեկացնում է Taraf-ը:
Freedom House-ը հայտնել է, որ այս տարի Թուրքիայի մասով զեկույցը պատրաստելիս հանդիպել են սահմանափակումների` լրագրողների՝ կոռուպցիայի և Ազգային հետախուզության վարչության վերաբերյալ լուրերի առնչությամբ:
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաներին, գլխավորապես՝ Էրդողանին, որի խոսքում գերակշռել են հարձակողականությունը և մարդկանց թիրախ ընտրելը:
Freedom House-ը հիշեցրել է նաև Սոմայի հանքում 301 հանքափորի զոհվելու փաստը լուսաբանելու սահմանափակումների մասին: