|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն չորրորդ տարին է, որ աշխարհում նկատվում է իրավիճակի վատթարացում ինտերնետի ազատության հարցում: Հատկապես` այդ գործընթացը զգալի է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թուրքիայում:
Կազմակերպության` այսօր հրապարակված` «Ազատությունը համացանցում-2014» զեկույցում նշվում է, որ ինտերնետի ազատությունն ամենաշատը խախտողներն են Սիրիան, Իրանը եւ Չինաստանը:
Գնահատական է տրվել 65 երկրի` 100 բալանոց սանդղակով: 0-30 բալ համաքած երկրները համարվում են ազատ ինտերնետ ունեցող, 31-60 բալ` մասամբ ազատ ինտերնետով, 61-100 բալ են ստացել այն երկրները, որտեղ չկա ազատ ինտերնետ:
Հայաստանը հավաքել է 28 բալ, եւ, փաստորեն, համարվում է ազատ ինտերնետ ունեցող երկիր: Վրաստանն ունի 26 բալ, Ադրբեջանը` 55 բալ: