|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցը, որում գնահատվում է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա:
Այս զեկույցում Հայաստանը «անցումային կամ հիբրիդային ռեժիմով» ժողովրդավարական երկիր են անվանել։ Նույն կարգավիճակն ունի Վրաստանը։ Ադրբեջանը կոչվում է «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով» երկիր։
Համացանցի ազատության մակարդակը գնահատող մեկ այլ զեկույցում Ադրբեջանը անվանվել է անազատ երկիր։ Հայաստանն ու Վրաստանը կոչվում են ազատ երկրներ։ Այս կատեգորիան հաշվի է առնում 2022 թ. տվյալները։
«Ազատության գլոբալ կարգավիճակ» կատեգորիայում Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, իսկ Հայաստանն ու Վրաստանը՝ մասնակի ազատ երկրներ։