|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 12-ին ադրբեջանցի 2 երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ. հայտնում է contact.az-ը:
«Ադրբեջանական իշխանությունները քաղաքական և կրոնական պատճառներով բանտարկված 24 անձանց ազատ արձակելուց հետո կարծես ձգտում են ազատության նոր պաշտպաններով լցնել դատարկ բանտախցերը»,- ասել է Freedom House-ի փոխնախագահ Ռոբերտ Գերմանը` հավելելով, որ ժողովրդավար երկրները պետք է պահանջեն, որ Ադրբեջանը հարգի հիմնարար ազատությունները և քաղաքացիական հասարակությանը թույլ տա ազատ իրականացնել իր գործունեությունը:
Երիտասարդ ակտիվիստներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել են ապօրինաբար թմրանյութ պահելու մեղադրանքով, սակայն իրական պատճառը Հեյդար Ալիևի արձանին արված գրաֆիտին է: Դատարանը նրանց 4 ամսվա կալանքի որոշում է կայացրել: Ակտիվիստներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: