|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հարպարակել է «Ազատությունն աշխարհում 2011թ.: Ավտորիտար մարտահրավեր ժողովրդավարությանը» տարեկան զեկույցը:
Զեկույցում երկրները դասակարգված են երեք կարգի` «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ»:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, բացառությամբ բալթյան երկրների (որոնք համարվում են «ազատ» երկրներ), «մասամբ ազատ» դասակարգման տակ են ընկնում Հայաստանը, Վրաստանը (այդ թվում` Աբխազիան, բայց ոչ` Հարավային Օսիան), Ուկրաինան, Մոլդովան և Մերձդնեստրը: Ուշագրավ է, որ Լեռնային Ղարաբաղը դասակարգված է որպես «անազատ» երկիր: Զեկույցի հեղինակները դա հիմնավորել են նրանով, որ Արցախում վերջին խորհրդարանական ընտրություններին ընդիմադիր թեկնածուներ չեն եղել:
Ռուսաստանը և ԱՊՀ մնացած երկրները համարվում են «անազատ»:
Freedom House-ի գնահատականով` «անազատ» երկրների թիվը մեկ տարվա ընթացքում չի փոխվել` 47 երկիր, որտեղ ապրում է 2.5 միլիարդ մարդ, որոնց շուրջ կեսը` Չինաստանում: «Ազատ» է համարվել 87 երկիր: Այս դասակարգումը լքել են Ուկրաինան և Մեքսիկան: «Մասամբ ազատ» է համարվել 60 երկիր: