|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ ներկայացվել են որպես «մասնակի ազատ» երկրներ: Հայաստանը 100 բալանոց համակարգում ստացել է 45 միավոր, որում 100ն ամենաազատն է, իսկ 0-ն ոչ ազատը:
Կազմակերպությունն առանձնացված գնահատականներ է ներկայացրել նաև քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասով, որոնցում Հայաստանը համապատասխանաբար գնահատվել է 5 և 4՝ հնարավոր 7 միավորից, որում 7-ը ոչ ազատն է, իսկ 1-ը ամենաազատը:
Լեռնային Ղարաբաղն ընդգրկված է «վիճելի տարածքներ»ի ցանկում՝ 33 միավորով: Այն ևս համարվում է «մասնակի ազատ»: Լեռնային Ղարաբաղի պարագայում և՛ քաղաքական իրավունքները, և՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 5:
Ըստ զեկույցի՝ ամենաազատ երկիրը համարվել է Ֆինլանդիան, իսկ ամենաանազատը՝ Զիմբաբվեն:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը և Թուրքիան համարվել են «մասնակի ազատ»՝ համապատասխանաբար 64 և 53 միավորով: Իրանը և Ադրբեջանը համարվել են ոչ ազատ՝ 17 և 14 միավորներով: