|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին։
Մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս և խուսափել հատկապես TikTok- ից՝ վկայակոչելով թուրքական և ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը:
Մեծ կարևորություն ունի նաև այն, որ Freedom House-ի զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։
Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։