|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ժամանակակից գրող Նշան Աբասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ մշակույթի, հայ արվեստի, հոգևոր կյանքի բոլոր փառավոր ծնունդները Հայ Եկեղեցու ծոցից են ելնում: Միայն էնտեղից կարելի է ստանալ կատարյալ սնունդը մաքուր ու բարձր քրիստոնեական-ՀԱՅԿԱԿԱՆ մշակույթի:
Ի՜նչ ուզում եք, ասեք... Ես չգիտեմ մեր մշակույթի որևէ հանճարեղ անուն, որ պատկառանքի անմնացորդ զգացողությամբ լցված չի եղել իր Եկեղեցու հանդեպ:
Չարենցի լռությունը` վկա, որ իր խելագար հանճարի մեջ ամեն բան ճանաչեց ու հերքեց, ապրեց անընդհատ ինքն իրեն բացասելով ու ինքն իրեն հաղթահարելով, բայց խորհրդային աստվածուրաց ժամանակներում անգամ երբեք որևիցե բառ չգրեց Մայր Եկեղեցու և իր ժողովրդի քրիստոնեական հավատի դեմ»...