|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: «Արմավիա»-ի նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14-ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը: Նրա խոսքով՝ ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը:
Գառնիկը հայտնել է, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում եւ աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել է Ղազախստան, շուտով կմեկնի նաեւ 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել եւ սպասում են պատասխանի: «Բորտուղեկցորդուհիներից 10-ը Ղազախստանում են աշխատում, իսկ օդաչուներից էլ համարյա մարդ չի մնացել»,- ասել է նա:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: