|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջպետական չվերթերի տոմսերի գները ամռանը չեն թանկանում, պարզապես էժան տոմսերն են սպառված լինում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միկա Լիմիթեդ» հոլդինգի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Հոլդինգը ներառում է «Արմավիա» ընկերությունը:
Նա բացատրեց, որ տոմսերը լինում են էժան, միջին արժողության եւ շատ թանկ: Քանի որ ձմռանը արտերկիր մեկնողների թիվն ավելի քիչ է, ապա էժան տոմսերն արագ չեն սպառվում, իսկ ահա տաք եղանակին, մասնավորապես` հուլիս-օգոստոս ամիսներին շուկայում մնում են միայն թանկ տոմսերը:
Իսկ եթե ամռանը ցանկանում ես արտերկիր մեկնել` ավելի քիչ ծախսելով, ապա տոմսը պետք է ձեռք բերել մեկնելուց երեք ամիս առաջ:
Մ. Բաղդասարովը նշեց, որ ավելացվել են Մոսկվայի չվերթերը, նաեւ բացվել են նոր չվերթեր` դեպի Մադրիդ, Լիոն, Բարսելոնա. «Պլաններ կային, ավելի շատ չվերթեր բացելու, սակայն պահանջարկն այդքան մեծ չէ»:
Հարցին, թե, արդյոք, նախատեսվո՞ւմ են զեղչեր, Մ. Բաղդասարովը պատասխանեց. «Իսկ ամռանը զեղչեր չեն լինում»: