|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Թեեւ ընդդիմադիր պատգամավորները դժգոհ են ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ ունեցած` այսօրվա դռնփակ հանդիպումից, բայց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապեց նիստից հետո լրագրողներին վստահեցնել, որ բոլոր պատգամավորները հնարավորություն ունեցել են հարցեր տալու, հնարավոր է` ժամանակը չի բավականացրել:
«Եթե ձեզ թվում է, որ մարդ կա, ով իր արժեքային համակարգով կամ իր գաղափարներով գտնում է, որ Մաքսային միություն մտնելը սխալ որոշում է, պարոն Նալբանդյանը պիտի ասի`այո, սխալ որոշում է, որպեսզի նրան գոհացնի՞: Դա ընկալման խնդիր է»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի կարծիքով` Նալբանդյանը բավականին հստակ, նորմալ եւ հրապարակային բաներ է ասել, եւ եղել են դետալներ, որոնք շատերի համար նորություն էին: Շարմազանովը տեղեկացրեց, որ արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել, որ հետագայում էլ ցանկացած ֆորմատով կհանդիպի պատգամավորներ լինեն: