|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող` բրազիլացի Ռոնալդոն խոսել է Գարեթ Բեյլի և իր հայրենակից Նեյմարի` համապատասխանաբար, «Ռեալ» և «Բարսելոնա» տեղափոխվելու մասին:
«Եթե Բեյլը վատ խաղա, ապա երկրպագուները նրան կհիշեցնեն 100 մլն եվրոն: Խորհուրդ կտամ Բեյլին, որպեսզի նա շատ չոգևորվի իր գնով: Ինչ վերաբերում է Նեյմարին, նրան Եվրոպայում հանդես գալը միայն օգուտ կբերի: Հատկապես` Իսպանիայում նա շատ բան կսովորի: Լեոնել Մեսսիի հետ խաղալը նրան ավելի ուժեղ կդարձնի: Դա հրաշալի կլինի Բրազիլիայի հավաքականի համար»,- բրազիլացու խոսքերն է մեջներում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը վերջերս «Տոտենհեմ»-ից «Ռեալ» է տեղափոխվել ռեկորդային գնով` 99 մլն եվրոյով: