|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է ակումբի նորեկ, Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի տրանսֆերի արժեքը:
«Բեյլին ապահովագրել ենք 91 միլիոն եվրոյով: Այդքան էլ վճարել ենք նրա տրանսֆերի դիմաց: Գարեթ Բեյլի տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ ամանաթանկարժեքը չէ:
Ասում էին, որ Բեյլը ողնաշարի գրիժա ունի, սակայն դա այդպես չէ: Բեյլը վնասվածք չունի,նրա միակ խնդիրը նախամրցաշրջանային պատրաստվածության բացակայությունն ու ազդրի վնասվածքն են: Բայց հիմա ամեն ինչ կարգին է: Սպասվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա շաբաթ օրը»,-Պերեսի խոսքն է մեջբերում eurosport.ru-ն: