|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրիտանահպատակ Ֆրենկ Թերնբրիջը պնդում է, որ Մեծ Բրիտանիայում ամենահին գուլպաները կրողն է. դրանք հագնում է արդեն 25 տարի շարունակ. գրում է Daily Telegraph-ը:
«Չգիտեմ` ինչու է այդպես ստացվել: Այդ գուլպաները հագնում եմ ամեն շաբաթ: Կինս դրանք լվանում է, եւ ես հագնում եմ: Դրանք շատ հարմար են»,- ասել է Թերնբրիջը:
Ըստ նրա` 25 առաջ գնված գուլպաները նեյլոնից եւ բրդից են, ու դրանք դեռեւս ոչ մի անգամ կարկատելու հարկ չի եղել: Միայն վերջերս է գուլպաներից մեկի վրա փոքրիկ ծակ գոյացել:
Թերնբրիջը հոբբի ունի` հետեւել կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչների միգրացիային երկրում, եւ իր ճանապարհորդությունների ժամանակ կրում է երկարակյաց գուլպաները: