|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
2013-2014 ուստարում Մայր բուհում կսովորի 3414 առաջին կուրսեցի, որոնցից 408-ը՝ անվճար, 3006-ը՝ վճարովի համակարգով. տեղեկացնում են ԵՊՀ լրատվական բաժնից:
Այս տարի ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:
Երևանի պետական համալսարանում առաջին կուրսեցիներին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչները կդիմավորեն ֆակուլտետի դահլիճներում և լսարաններում:
Ռոմանագերմանական բանասիրության և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները կհաճախեն 2-րդ հերթով, իսկ մյուս բոլոր ֆակուլտետներում դասերը կմեկնարկեն 1-ին հերթով: 1-ին հերթի դասերը սկսվում են ժամը 09:30-ին, իսկ 2-րդ հերթինը՝ 14:30-ին: