|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, հանրապետությունում կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները: Արցախի մայր ԲՈՒՀ-ում արիության դասը վարել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Բանակի հրամանատարը անդրադարձ կատարելով եռատոնի իմաստն ու խորհուրդը ձևավորող կարևորագույն արժեքներին՝ փաստել է, որ այսօր պաշտպանության բանակում շարունակվում են հաղթական ավանդույթները և ինչպես երեկ, այսօր և այսուհետ ևս հայ զինծառայողը կմնա իրավիճակի թելադրողն ու հիմնական դերակատարը: