|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
2013թ. հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ: Հոկտեմբերի 15-ին Ալ. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին: Նույն օրը ՀՀ ԳԱԱ-ում կբացվի ՀՀ ԳԱԱ-ի ձեռքբերումներին նվիրված ցուցահանդես: Ակադեմիայի հոբելյանի առթիվ ՀՀ ղեկավարությունը կկազմակերպի հանդիսավոր ընդունելություն. հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Հոկտեմբերի 16-ին արտասահմանից ժամանած հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներ, որից հետո կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի եւ արտերկրի ակադեմիաների և գիտական կենտրոնների միջեւ հնարավոր համագործակցությունը:
Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են հրավիրված ավելի քան 20 երկրների գիտությունների ակադեմիաների եւ առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ: