|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի փոքրիկ կամրջի գետնանցումն աղետալի վիճակում է: Առաստաղից կախված են ամրաններ, պատերը զրկվում են ծեփից, ամբողջությամբ ճաքել են, անձրեւների ժամանակ կաթկթոցներ են: Պատերին տեղադրված լուսային հարմարանքները ապացուցում են, որ «սովետի թվին» լուսավորություն է եղել, սակայն ներկայումս թե' ցերեկային, թե' երեկոյան ժամերին պետք է օգտվել բջջայինի լուսավորությունից: Անցորդներն էլ պատերին իրենցից հիշատակներ են թողել` սիրային կամ հայհոյախառն գրառումների, զանազան պատկերների ու հայտարարությունների տեսքով: Էլ չենք խոսում գարշահոտության մասին:
Ամենավտանգավորը, սակայն, այն է, որ կամուրջը սպառնում է փուլ գալ: Դա են ապացուցում ոչ միայն կտրված, պոկվող ամրաններ. գետնանցումի վերեւում` ճանապարհային հատվածում, եւս ճաքեր կան:
Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել էր քաղաքապետարանի աշխատողներին երբեմն քաղաքային տրանսպորտով գալ աշխատանքի: Տեսնես` քաղաքապետարանին շատ մոտ գտնվող այս գետնանցումով առիթ չե՞ն ունեցել անցնել քաղաքապետարանի` հասարակական տրանսպորտից օգտվող աշխատողները:
![]() |
![]() |
![]() |
![]() |