|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Բոլորն էլ, վստահաբար, տեղյակ են «Գինդ» թերթի մասին: Հայտարարությունների թերթ է, հիմնականում` բնակարանների առքուվաճառքի, վարձակալության:
Լուսանկարում հայտարարություն տվողների ամենափոքր հերթն է: Հատկապես կեսօրին հերթը ձգվում է ողջ միջանցքով: Այս մարդկանց հետ մեր հարցումները ցույց տվեցին, որ բոլորն էլ եկել են բնակարանի վաճառքի հայտարարություն տալու: Նրանցից մեկը վաճառում էր, որովհետեւ վարկի տոկոսի բեռի տակ էր կքած, մեկ ուրիշը վաճառում էր, որպեսզի ավելի հարմարավետը գնի ընտանիքի մեծանալու կապակցությամբ: Մեկը վաճառում էր բնակարանը, որ դրա գումարով գնի երկուսը: Շատերն էլ վաճառում էին Հայաստանից գնալու համար: Ի դեպ, ընթացքում եւս մեկ քաղաքացի եկավ հայտարարություն տալու. աշխատանք չուներ, բնակարանը վաճառում էր, որ վարձով ապրի, բայց սնունդի գումար ունենա:
Թերթը սկզբում 24 էջանոց էր, իսկ այժմ էջերը մի քանի տասնյակ են եւ գրեթե բոլորը տրամադրված բնակարանների վաճառքի մասին հայտարարություններին:
