|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը նույնն է՝ ծայրահեղ ծանր. գիշերվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի եղել: Այս մասին քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Սաղաթելյանին փոխպատվաստում անել չի կարելի, քանի որ նման իրավիճակում դա ուղղակի անհնար է. «Փոխպատվաստում անելու համար անհրաժեշտ է կայուն վիճակ, այսինքն` նախապես նա պետք է քիմիա ընդունած լիներ եւ գիտակցությունը տեղը լիներ»:
Տիկին Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ այժմ բժիշկները արյան փոխներարկումներ են անում, որպեսզի կրկին արյունահոսություն չսկսվի: Սաղաթելյանին միացված է արհեստական շնչառության սարք, նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ: