|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Հանրային հեռուստատեսության «Դասական ալիք» ստեղծագործական խմբի ղեկավար Մարկ Պետրոսյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Մարկ Պետրոսյանը հանրային հեռուստաընկերության վաստաակաշատ աշխատակիցներից է: Նա պարգեւատրվել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ եւ հեռուստատեսության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար: Չնայած պատկառելի տարիքին` նա շարունակում է երիտասարդի ավյունով ստեղծագործել: Թեեւ Մարկ Պետրոսյանի պատրաստած հաղորդումները հիմնականում հեռարձակվում են կեսգիշերն անց, այնուամենայնիվ, դրանք ունեն իրենց հստակ ունկնդիրը: