|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կոնֆեդերացիաների գավաթի երկրորդ կիսաեզրափակիչում Իսպանիան իր ուժերը չափեց Իտալիայի ընտրանու հետ: Խաղից առաջ ֆուտբոլային մասնագետները և բուքմեյքերական ընկերությունները առավելությունը տալիս էին աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնին:
Իտալիան կորցրել էր թիմի կենտրոնական հարձակվողին` Մարիո Բալոտելլին, ով վնասվածք ուներ: Բալոտելլիին փոխարինեց Ալբերտո Ջիլարդինոն, սակայն փորձառու հարձակվողը ոչինչ չկարողացավ անել:
Իտալացիները խաղից առաջ խնդիր էին դրել իրենց առջև` ապացուցել, որ Եվրո-2012-ի եզրափակիչի արդյունքը այդքան էլ չէր համապատասխանում իտալացիների խաղի որակին: Գործնականում դա նրանց մոտ ստացվեց, սակայն հաղթահարել Իսպանիայի արգելքը կրկին չհաջողվեց: Առաջին խաղակեսում իտալացիները առավելության հասնելու իրական պահեր ունեին, սակայն դարպասապահ Իկեր Կասիլի
Երկու թիմերի համար բարդ էր խաղալ եղանակային այդ պայմաններում: Խոնավությունն ու բարձր ջերմաստիճանը դժվարացնում էին ֆուտբոլիստների անգամ շնչելը:
Խաղը թևակոխեց լրացուցիչ ժամանակ: Այդ ընթացքում թիմերը կարող էին արդյունքի հասնել, սակայն մեկ դարպասաձողը, մեկ դարպասապահները փրկում էին թիմերին:
Գոլազուրկ խաղի տրամաբանական ավարտը 11 մետրանոցներն էին: Երբ խաղը հասնում է դրան, հաղթում են առավել ամուր նյարդեր ունեցողները: Այդ վիճակախաղում բախտի գործոնն է մեծ, իսկ բախտը ուժեղներին է ժպտում:

Առաջին հինգական հարվածները թիմերը կատարյալ իրացրին: Սակայն իտալացի Բոնուչին, ով երբեք պաշտոնական խաղում 11 մետրանոց չէր իրացրել, վրիպեց:
Վերջին հարվածն անվրեպ իրացրեց հանդիպման երկրորդ կեսում լավ խաղով աչքի ընկած Խեսուս Նավասը:
Այսպիսով` եզրափակիչում կհանդիպեն Բրազիլիան և Իսպանիան, իսկ Իտալիան Ուրուգվայի հետ կվիճարկի երրորդ տեղը: