|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ իրենց այսօրվա մրցակից Չեխիայի ազգային հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլում, ուժեղ է:
«Չեխիայի հավաքականը բավական բարձր մակարդակի կոլեկտիվ է: Այն մեր ուղղակի մրցակիցն է, այդ պատճառով պետք է հաղթել: Պարտությունը կամ ոչ ոքին մեզ համար անընդունելի են: Կարելի է ասել, որ առաջիկա երկու խաղերում կարևոր 6 միավորներ են խաղարկվում: Չեմ կասկածում, որ մեր երկրպագուները մեզ կաջակցեն: Մենք դիտել ենք Չեխիայի հավաքականի մասնակցությամբ 3 հանդիպում, և կարող եմ ասել, որ մրցակիցը բարձր խաղային կարգապահություն է ցուցաբերում: Դրանից բացի, նրանք շատ լավ են գործում երկրորդ հարկում: Դա այն թիմն է, որը կարող է առավելագույնի հասնել քիչ գոլային պահերից»,- ասել է դել Բոսկեն: