|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Արարատ»-ը շարունակում է պայմանավորվածություններ ձեռք բերել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ:
Փետրվարի 24-ին թիմը կխաղա Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող «Արմավիր» թիմի հետ, որն այդ օրերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզաբազայում. հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Արմավիր»-ը գլխավորում է 45-ամյա հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանը: Մրցաշրջանի առաջին կեսից հետո ռուսական թիմը ՊՖԼ-ի հարավային գոտում գտնվում է երկրորդ հորիզոնականում և պայքարում ՖՆԼ-ի ուղեգրի համար: