|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Բարսելոնա»-ն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի` «Ռեալ»-ի հետ խաղում դաշտ դուրս կգա հատուկ մարզահագուստով: Ֆուտբոլիստների ազգանունները ևս կգրվեն չինարեն: Այս կերպ կատալոնական ակումբը որոշել է նշել չինական Նոր տարին:
«Բարսելոնա»-ն ներկայացրել է նաև այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են պատրաստվել խաղին: Ընդհանուր առմամբ, թիմի հայտացուցակն հետևյալն է`
Դարպասապահներ` տեր Շտեգեն, Պենյա
Պաշտպաններ` Սեմեդու, Լանգլե, Մուրիլյո, Պիկե, Ալբա, Վերմալեն
Կիսապաշտպաններ` Ռակիտիչ, Բոատենգ, Բուսկետս, Ռոբերտո, Կոուտինյո, Ալենյա, Արթուր, Վիդալ, Մալկոմ
Հարձակվողներ` Սուարես, Մեսսի
«Բարսելոնա»-«Ռեալ» գավաթային հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում այսօր` փետրվարի 6-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: