|
Փոխարժեքներ
23 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.46 |
| EUR | ⚊ | € 416.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3092 |
| GBP | ⚊ | £ 485.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչների խնդրանքով հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ: Բնակիչներն իրենց մտահոգություններ են հաղորդել քաղաքապետին՝ իրենց իրացված տարածքների հետ կապված հարցերի լուծման ձգձգման կապակցությամբ. հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետին կից ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, նշել է, որ այն համակողմանիորեն քննարկում է ստեղծված իրավիճակի լուծման եղանակները:
Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ որպես հանձնաժողովի անդամ՝ մշտապես արծարծում է բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու հավելել է, որ արվում է հնարավորը՝ դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ: