|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Աբովյանի քաղաքապետի պաշտոնանկության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, և այն սովորական բամբասանք է՝ Yerkir.am-ին ասաց Աբովյանի քաղաքապետի մամուլի խոսնակ Անի Կարապետյանը։ «Վահագն Գևորգյանը, երկրորդ անգամ վաստակելով ընտրողների վստահությունը և քվեն, չի պատրաստվում հրաժարական տալ»,- ավելացրեց նա։
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հեռանում է քաղաքապետի պաշտոնից։ Նշվում էր նաև, որ Աբովյանում հանդիպել են քաղաքի ԲՀԿ-ական քաղաքապետ Վահագն Գևորգյանը և նրան հովանավորող` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որոնց միջև չափազանց լուրջ զրույց է կայացել Վահագնի հետագա քաղաքական կարիերայի վերաբերյալ: Ծառուկյանն իբրև թե նրան հորդորել է նախապատրաստել քաղաքապետի հրաժարականի դիմումը՝ դրանով ցանկանալով քաղաքն անցնցում հանձնել իշխող քաղաքական ուժին, իսկ Վահագն Գևորգյանին առաջարկվել է ստանձնել ԵԿՄ վարչության քարտուղարի պաշտոնը: