|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր խորհրդարանում լրագրողները ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի հանրաքվեի մասին: «Ընդhանուր առմամբ սահմանադրական հանրաքվեն անցել է շատ բարձր, նորմալ մակարդակով: Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա Բաբայանն ասաց, որ դրանք խոսակցություններ ու բամբասանքներ են, ու ՛՛եթե ավելի լուրջ մոտենանք, պիտի դիմենք իրավապահ մարմիններին, որոնք պիտի զբաղվեն այս հարցով՛՛:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ընտրությունները խայտառակ են անցել, Բաբայանը չհամաձայնեց՝ նշելով. «Խայտառակը ձեր մեկնաբանությունն է: Եթե եղել են խախտումներ, եթե գիտեք, դիմեք իրավապահ մարմիններին: Ինձ համար կարևորը փաստերն են և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած տվյալները՝ ըստ հանձնաժողովների»: Լրագրողների հարցին, թե դուք որևէ խախտման ականատես չե՞ք եղել, Բաբայանը պատասխանեց՝ ոչ: