|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մամուլում հրապարակվող տեղեկություններն այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վալերիյ Օսիպյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վալերիյ Օսիպյանը:
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ աշխատանքի ազատման դիմում է գրել Վալերիյ Օսիպյանը, որը վերջերս էր ազատվել ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, իսկ այնուհետև՝ նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։