|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Թերթի տեղեկություններով` Քոչարյանը հանդիպումներ է ունենում ԼՂՀ տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի:
Ո՞րն է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելելու և Բակո Սահակյանին հանդիպելու նպատակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ո'չ հաստատել, ո'չ էլ հերքել է տեղեկությունը, որ Քոչարյանը գտնվում է ԼՂՀ-ում: «Մենք որևէ պաշտոնական բան տվե՞լ ենք այդ կապակցությամբ, եթե ոչ, ապա այդ դեպքում ես որևէ բան չեմ կարող ասել: Կարող է լինի այնպիսի հանդիպում, որի մասին ես տեղյակ չեմ: Եթե պաշտոնական հանդիպում լիներ, մենք կտեղեկացնեինք, այլ բան ես չգիտեմ»,- հայտնել է մամլո խոսնակը: