|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ազգային ժողովում ընթանում են «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններին ու լրացումներին նվիրված խորհրդարանական լսումներ:
Օրենքի համահեղինակ` ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախագծում առաջարկվող լուծումները մտահոգում են բոլորին, եւ որ մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է գտնել լուծումներ` կարգավորելով օրենսդրական դաշտը: Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի` նախեւառաջ անհրաժեշտ է լիազոր մարմին ստեղծել, որը պետք է կարգավորի քաղաքացի-գերեզմանատուն հարաբերությունները, առաջարկի հուղարկավորության արարողությանը վերաբերող ծառայություններ եւ այլն: Մարգարյանն ընդգծեց, որ խնդիրը հրատապ է, քանի որ ոչ միայն Երևանում, այլեւ գյուղական համայնքներում գերեզմանատները դուրս են եկել ճանապարհների վրա:
Նախագծի հիմքում դրված հաջորդ կարեւոր հարցը մասնավոր գերեզմանատների ստեղծումն է: Հ.Մարգարյանի խոսքով` մասնավոր գերեզմանատների համար տրամադրվող տարածքը պետք է տրվի ոչ թե սեփականության, այլ վարձակալության հիմքով` 49 տարի ժամկետով: