|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մալաթիայում հայերից մնացած վերջին աղոթատունը կվերաբացվի հունիսի 29-ին: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը: Աղբյուրի համաձայն` Մալաթիացի բարերար հայերի մշակույթի և համերաշխության միության (Malatya HAYDer) նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն գրավոր հայտարարությամբ հայտնել է.
«2012 թ. փետրվարի 2-ին Մալաթիայի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից սխալմամբ լիովին քանդված Մալաթիայի հայկական գերեզմանատան մեջ գտնվող վերջին աղոթատեղիի և պահակատան շինարարությունն օրերս ավարտին կհասցվի: Մեր միության` դեպի Մալաթիա կազմակերպելիք ուխտագնացության շրջանակներում 2013 թ. հունիսի 29-ին` շաբաթ օրը, մի հոգևորականի մասնակցությամբ կկայանա հոգեհանգիստ, և աղոթատունը կբացվի»: