|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանական դաշտում որոշում է կայացվել կրճատել իրենց տիրույթում գործող լրատվամիջոցներից շատերի ֆինանսավորումը:
Այդ որոշումը վերաբերելու է լրատվական դաշտում երկրորդական-երրորդական դեր ունեցող էլեկտրոնային կայքերին, որոնք ընտրություններից առաջ աճել էին սնկի նման:
Սերժ Սարգսյանի մերձավոր թիմն արդեն անիմաստ է համարում այդ նպատակով գումարներ վատնելը, քանի որ առջևում չորս տարի շարունակ ընտրություններ չկան, հետևաբար` չկա նաև նման լայնածավալ քարոզչության կարիք: