|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախյան պատերազմում Հատուկ նշանակության խմբի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի կարծիքով` մենք հաղթանակից գլուխներս կորցնում ենք, նրա խոսքով ասած` «հաբրգում»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պետք է մշտապես զգոն լինել, հաշվի առնել թուրքի «թարս հայացքը», այլ ոչ թե հաղթանակից հետո թևեր առնել ու հանգիստ ննջել:
«Թուրքերը մեր հակառակորդները չեն, այլ թշնամիները, որովհետև իրենք մեզ ոչ թե հաղթել, այլ ոչնչացնել են ուզում»,- համոզված է Վարդանովը:
Ըստ «Ազգային լեգեոն» ջոկատի ազատամարտիկ, գեղանկարիչ Մկրտիչ Տոնոյանի` Շուշիի ազատագրումը լրացուցիչ ոգևորությամբ լցրեց հայերին: Իսկ հոգեբան Կարինե Նալչաջյանը համոզված է, որ Շուշիի հերոսները կարողացան կոտրել «թուրքերը մեզ կուտեն», «ես չեմ կարող»` հայերին վաղուց ճնշող կարծրատիպերը: