կարևոր
3280 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 15:13
Քաղաքական

Շուշիի պաշտպանների համար մինչև այսօր անհասկանալի է՝ ինչպե՞ս կարողացան շրջանցել իրենց. դիտարկում

Շուշիի պաշտպանների համար մինչև այսօր անհասկանալի է՝ ինչպե՞ս կարողացան շրջանցել իրենց. դիտարկում

2020թ․ հոկտեմբերի 30-ին ու 31-ին Շուշիի մոտակայքում զինապահեստ էր պայթում, որի հրդեհը երևում էր Ստեփանակերտի ցանկացած կետից։ Դա այն ժամանակն էր, երբ թշնամին առաջին լուրջ փորձն էր անում Շուշի մտնելու համար, բայց ուժեղ ջարդ կերավ հայկական կողմից ու ստիպված եղավ նահանջել։

Դա նաև կողմնորոշիչ եղավ մեր բոլոր թշնամիների համար։

Այս օրերի իրադարձություններն էին հաշվարկել, երբ մի քանի օր անց Իսահակի աղբյուրի մոտակայքից հայ զինվորներին տեղաշարժեցին դեպի այլ կողմ, էլեկտրակայանի մոտ ճանապարհը փաստացի թողեցին անվերահսկելի, իսկ Քարինտակում խմբված թշնամու ջոկատներին հրետանիով ջարդելու հրաման այդպես էլ չտվեցին։

Հաջորդ երկու օրերին թշնամին կարողացավ իր հատուկ ջոկատայիններին մտցնել Շուշի և այնտեղ դիրքավորել դիպուկահարներին։ Շուշիի պաշտպանների համար մինչև այսօր անհասկանալի է, թե ինչպես կարողացան Թուրքիայի մի քանի տասնյակ հատուկ ջոկատայինները շրջանցել իրենց, երբ քաղաքում և քաղաքի շուրջ ամուր պաշտպանական օղակ էր։ Բայց մեր տղաները հաշվի չեն առնում մեկ փաստ՝ ինչո՞ւ հոկտեմբերի 31-ից հետո թուլացավ օղակը և որտե՞ղ բացվեց փոքրիկ հատվածը։ Դրա վերևում էլ Թուրքիայի դրոշն է այսօր։

Սրտի օլիգարխը հենց սրա համար էր երևի ասում՝ Նիկոլ Փաշինյանը հանճարեղ ստրատեգ է։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ