|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, թե ինքն աշխատելու է բացառապես օրենքով սահմանված կարգով: Ըստ նրա՝ այս պահին ինքը պարտավոր է գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բարեխիղճ կատարել:
Դիտարկմանը, թե գլխավոր դատախազին նշանակում է Սերժ Սարգսյանը, և ժողովուրդը վստահ չէ, որ դատախազը կարող է ինքնուրույն գործել, քանի որ կառավարվում է Բաղրամյան 26-ից, նաև հարցին` պատրաստվո՞ւմ է կոտրել այս կարծրատիպը, Դավթյանը պատասխանեց. «Համաձայն չեմ ձեր տված գնահատականին, թե այս կարծրատիպը տարածված է, բայց իմ ամենօրյա աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի` դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»: