|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Մինեսոտա նահանգի 53-ամյա բնակիչ Ֆիլիպ Մայքլ Շեֆֆերը հաջողեցրել է մոտ 100 հազար դոլարի բուժման կուրսն անցել անվճար` ներկայանալով որպես Pink Floyd խմբի կիթառահար Դեւիդ Գիլմոր. հայտնում է NEWSru.com-ը:
Ըստ ոստիկանության` St. Cloud Hospital հոսպիտալի աշխատակիցները հրաժարվել են հիվանդից գումար վերցնել, երբ նա թողել է Գիլմորի «ինքնագիրը»: Սակայն հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, այնուամենայնիվ, կասկածել են և նրա` տեսախցիկներում գրանցված պատկերը համեմատել Գիլմորի նկարների հետ:
Հատկանշական է, որ տղամարդը 4 օր անց կրկին դիմել է նույն հիվանդանոց` ներկայանալով որպես Գիլմոր, սակայն նրան ձերբակալել են: