|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մահացած միայնակ ամերիկացի թոշակառու Վալթեր Սամաշկոյի Նեւադա նահանգի Քարսոն Սիթիում գտնվող տան ավտոտնակում գանձ է հայտնաբերվել: Գանձը գտել է ամերիկացու տունը մաքրելու եկած խումբը:
Ոսկե մետաղադրամների ընդհանուր արժեքը մոտ 7,5 մլն դոլար է, որը նա պահել է փամփուշտների արկղերում: Գանձի հայտնաբերումն անսպասելի էր թե' Քարսոն Սիթիի բնակիչների, թե' գանձի ժառանգորդի` Սամաշկոյի հորեղբոր աղջկա համար:
Հարեւանները, ըստ NEWSru.com-ի, թոշակառու ամերիկացուն ճանաչում էին որպես համեստ, ոչ հարուստ մարդու, ով տեղի դպրոցում հաճախ փոխարինում էր հիվանդացած ուսուցիչներին եւ փակ ապրելակերպ վարում:
1960-ական թվականներից ի վեր Սամաշկոյի մայրն ամեն ամիս ամերիկյան, ավստրիական եւ մեքսիկական արտադրության ոսկե մետաղադրամներ է գնել: