|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայի ամենածեր կրիան` Թոմաս անունով, սովորական առնետի զոհ է դարձել: 130 տարեկան երկկենցաղի տերերը նկատել են, որ Թոմասը սկսել է դժվար տեղաշարժվել եւ չսնվել: Կենդանուն տարել են անասնաբույժի մոտ, որը նրա ոտքին առնետի ատամներից առաջացած վերք է հայտնաբերել եւ ասել, որ վերքից վարակ է անցել: Ներկարկումները չեն օգնել Թոմասին, եւ նրան ստիպված քնեցրել են. տեղեկացնում է Euromag-ը:
Ըստ կրիայի տերերի` իրենց սիրելին ենթադրաբար լույս աշխարհ էր եկել 1882-1883 թվականներին, հետեւաբար` Վիկտորյա թագուհու, Էդուարդ VII, Գեորգ V, Էդուարդ VIII, Գեորգ VI թագավորների եւ ներկայիս թագուհու ժամանակակիցն էր: Ի դեպ, կարող էր զոհվել Երկրորդ համաշախրահայի պատերազմի ժամանակ, երբ մնացել էր ռմբակոծված Լոնդոնի տներից մեկի փլատակների տակ, սակայն ողջ էր մնացել, եւ հիմա ինչ-որ առնետ նրա մահվման պատճառը դարձավ: