|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Անկարան քրդական հարցում հետդարձի ճանապարհ չունի: «Դա նույնն է, թե վարար գետը լողալով անցնելը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն. տեղեկացնում է Hurriyet-ը:
Նա նշել է, որ ռիսկի են դիմել ինչպես կառավարությունը, այնպես էլ «կազմակերպությունը»` խուսափելով Քրդական բանվորական կուսակցություն անունից:
Դավութօղլուն նաեւ հավելել է, որ դժվար է դարձյալ զենք վերցնել, երբ հասարակությունը խաղաղության հույս ունի: «Իհարկե, ոչ ոք չի կարող սպասել, որ գործընթացը հարթ կընթանա: Սակայն երբ տեսնում եք դժվարությունները, կարող եք կանխել դրանք: Հոգեբանական շեմը, որն, իմ կարծիքով, դժվարությունների 60 տոկոսն է, հաղթահարված է: Ուժերի դուրսբերումը եւ զենքի հանձնումը փուլեր են` կապված գործընթացի իրականացման հետ: Գործընթացից հրաժարվելը հիմա բարձր գին կունենար բոլորի համար»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: