|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բժիշկները 9 կար են դրել Մադոննայի անօթեւան եղբոր ճակատին. նա հասարակական զուգարանում կռիվ էր սարքել կին ոստիկանի հետ. տեղեկացնում է РИА Новости-ն: Հարբած Էնտոնի Չիկկոնենեն հրաժարվել է դուրս գալ զուգարանից, որտեղից նրան փորձել են դուրս բերել ոստիկանության օգնությամբ: Ոստիկանական գործողության ժամանակ ընկնելով`նա վնասել է ճակատը:
Չիկկոնեին մասնավոր տարածքում ապօրինաբար գտնվելու մեղադրանք է ներկայացված: Նմանատիպ մեղադրանք նրան ներկայացվել է նաեւ մարտին, երբ նա հրաժարվում էր դուրս գալ գրախանութից:
Մադոննայի հարազատ եղբայրը ժամանակին զբաղվել է գինեգործությամբ, սակայն 2004-ին սնանկացել է: Ներկայումս նա ապրում է կամրջի տակ, կյանքի համար գումար է վաստակում պատահական աշխատանքով: Տղամարդը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում քրոջից օգնություն խնդրել: