Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Իրաքում մահապատժի են ենթարկել 21 մարդու, ովքեր դատապարտվել էին մահվան ահաբեկչական գործունեության համար: Տարեսկզբից երկրում 50 մահապատիժ է ի կատար ածվել, նաեւ 1400 դատապատյալ սպասում է իր վերջին օրվան. տեղեկացնում է NEWSru.co.il-ը:
Իրաքի արդարադատության նախարարության ներկայացուցիչների խոսքով` կախաղան բարձրացվածների թվում գողեր են, ահաբեկիչներ, պետական պաշտոնյաներ սպանողներ: Իրաքի իշխանւթյունները հայտարարում են, որ մահապատժի են ենթարկում միայն ծանր հանցագործությունների համար: Սակայն նրանց հակառակորդները զնագվածային մահապատիժները կապում են ՏԻՄ ընտրությունների հետ: Ըստ նրանց` իշխանությունները ցանկանում են ցույց տալ, թե պայքարում են ահաբեկչության դեմ: