|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չինաստանի գերագույն դատարանը հրահանգել է բոլոր դատավորներին այլեւս մահապատժի վճիռներ չկայացնել. դրանք պետք է փոխարինվեն ցմահ բանտարկությամբ:
Չինաստանի իշխանությունները այսպիսով փորձում են նվազեցնել մահապատիժների թիվը: Այս տարվա սկզբին օրինագիծ է ընդունվել, համաձայն որի` կրճատվել են առավելագույն պատիժ սահմանող հոդվածները:
Ինչպես գրում է BBC-ին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները բազմիցս քննադատել են Չինաստանին` չափից ավելի խիստ պատիժներ կիրառելու համար: